Հայկական բիզնեսի թվային փոխակերպման խթանում
Հայաստանի ՏՀՏ ոլորտը 2022 թվականին նշանակալի աճ է գրանցել` ընդարձակվելով 20% -ով,
ընդգծելով երկրի` թվային փոխակերպման հանձնառությունը որպես քաղաքականության առաջնահերթություն:
Չնայած այս ջանքերին եւ միտումներին` ՓՄՁ-ները շարունակում են զգալի խոչընդոտների բախվել
իրենց թվային փոխակերպման ընթացքում, այդ թվում` իրազեկման, թվային հմտությունների ցածր
մակարդակի և ֆինանսական խոչընդոտների: Այս զեկույցները նպատակ ունեն աջակցել ՀՀ կառավարությանը
այս մարտահրավերների հասցեավորման և բիզնեսի թվայնացման խթանման գործում:
Հենվելով ՏՀԶԿ-ի կողմից թվայնացման քաղաքականության ուղղված նախորդ աշխատանքների և
Արևելյան գործընկերության երկրների համար ՓՄՁ քաղաքականության ցուցիչի 2024-րդ հրատարակության
ներհայեցումների վրա, սույն հրապարակումը համապարփակ ձևով ամփոփում է ՓՄՁ թվայնացման
համար Հայաստանի ինստիտուցիոնալ շրջանակը և քաղաքականության նախաձեռնությունները: Տվյալների
վրա հիմնված վերլուծության միջոցով այն ուսումնասիրում է հայաստանյան բիզնեսների թվային
փոխակերպումը խոչընդոտող մարտահրավերները և նրանց ներուժը գործարկելու հնարավորություն
է ընձեռում: Այս զեկույցը ծառայում է որպես ուղեցույց, ներկայացնելով մանրամասն առաջարկություններ`
ուղղված ՓՄՁ թվայնացմանն աջակցելու շրջանակային պայմանների բարելավմանը, թվային բարեփոխման
դյուրացման կառուցվածքային համակարգի ձևավորմանը և սիներգիաների խթամանը թվային փոխակերպման
դյուրացման էկոհամակարգում:
Available from July 10, 2024Also available in: English