G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներն օգնում են քաղաքականություն մշակողներին
գնահատել և կատարելագործել կորպորատիվ կառավարման իրավական, կարգավորման և ինստիտուցիոնալ
շրջանակը: Սկզբունքները նույնականացնում են կորպորատիվ կառավարման հուսալի համակարգի
առանցքային տարրերը և առաջարկում գործնական ուղենիշներ ազգային մակարդակում դրանց իրականացման
համար: Սկզբունքները նաև ուղղորդում են ֆոնդային բորսաներին, ներդրողներին, ընկերություններին
և պատշաճ կորպորատիվ կառավարման զարգացման հարցում դերակատարում ունեցող այլ անձանց: